հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մեր հայ գործընկերներն ակնհայտորեն ընկել են արևմտամետների թակարդը. ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն

Մեր հայ գործընկերներն ակնհայտորեն ընկել են արևմտամետների թակարդը. ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն

Մեր հայ գործընկերներն ակնհայտորեն ընկել են արևմտամետների թակարդը, որոնք նրանց ներդրումներ, տեխնոլոգիաներ և լուսավոր ապագա են խոստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ խոսելով Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցությանն ուղղված ՀՀ քայլերի մասին։

Նրա խոսքով՝ այս մոտեցումը արևմտամետների կողմից արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածքում։ Եվ մենք բոլորս հիանալի գիտենք և տեսնում ենք, թե ինչ ստացվեց դրանից:

Աղասանդյանը, մասնավորապես, նշել է. «Պետք է հասկանալ, որ արտատարածաշրջանային ուժերն ի վիճակի չեն օբյեկտիվորեն լուծել այն տարածաշրջանների հարցերը, որոնց սահմաններում ուղղակիորեն գոյություն չունեն, և նրանց հիմնական նպատակը Ռուսաստանի հետ համագործակցության մեջ սեպ խրելն է։

Եվրասիական տնտեսական միությունը փաստեր են, իրականություն, ներկա առավելություններ և ձեռքբերումներ։ Հուսով ենք, որ պրագմատիզմը և ողջախոհությունը մեզ թույլ չեն տա հրաժարվել դրանից՝ հանուն երկարաժամկետ հեռանկարում անորոշության։

Ի վերջո, համեմատեք Հայաստանի ապրանքաշրջանառության օբյեկտիվ ցուցանիշները ԵԱՏՄ երկրների և արտատարածաշրջանային խաղացողների հետ, և ինչպես ցանկացած անաչառ դիտորդի՝ ամեն ինչ պետք է պարզ դառնա ձեզ համար»:

  • Կիսվել: