հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր երկրում ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ չի եղել. Ալեն Սիմոնյան

Մեր երկրում ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ չի եղել. Ալեն Սիմոնյան

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ ԱԺ ամբիոնից հնչած մի քանի մտքերին, որոնցից մեկը ֆեյքերի ինստիտուտի մասին է:

Նրա խոսքով՝ այն արձագանքները, որոնք այս օրերի ընթացքում տեսնում են համացանցում, հասարակ քաղաքացիների արձագանքներ են:

«Պնդում եմ՝ ՀՀ որևէ պետական մարմնում համակարգված ձևով որևէ նման կառույց չկա ու չի աշխատում, որը համակարգում է ֆեյքերին, որը քաղաքական նպատակ է ծառայում: Դրա մասին շատ է խոսվում, մեռանք դրա մասին ասելով»,- նշեց նա։

Այնուհետև Ալեն Սիմոնյանը հարց բարձրացրեց.

«Ուզում եմ մի բան հասկանալ՝ մեր երկրում ընտրակաշառք ընտրությունների ժամանակ եղե՞լ է, թե՞ չի եղել: Կարծում եմ՝ դրանց մասին, այդ 10 հազարների և մնացածների մասին լսել ենք, և այսօր կա հնարավորություն հասկանալ և քննել, թե արդյոք այդ ընտրակաշառքի հետ կապ է ունեցել դահլիճի նստած որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ»։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ այստեղ քննվում է մի հարց, որտեղ կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, իսկ դրա փոխարեն լսում են մտքեր՝ կորոնավիրուսի հետևանքների մասին ՀՀ-ի տնտեսության վրա:

«Այո, կորոնավիրուսը բոլոր երկրների վրա շատ վատ ազդեցություններ է թողել, բայց ինձ մոտ տպավորություն է, թե ինչ-որ տեղից կորոնավիրուսն է հայտարարությունով հանդես գալու և միանա քաղաքական դաշտում կատարվածին։ Կա՞ երկիր, որի տնտեսությունը կորոնավիրուսից չի տուժել։ Վստահեցնում եմ, որ եթե մեղավորներ լինեն, նրանք պատժվելու են։ Հաղթանակը բոլորինն է,իսկ պարտությունը որբ է։  Բազմիցս ասել ենք, որ պարտության պատասխանատվությունը մերն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նաև անդրադարձավ գկխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործելաոճի վերաբերյալ կարծիքներին:

«Ներողություն, մենք դատախազին չենք այստեղ քննում, մենք կոնկրռտ քրեական գործ ենք քննարկում և քննարկում ենք՝ հնարավորություն տալ այդ գործի շրջանակում հասկանալու, թե ինչ է կատարվել։ Տեղի է ունեցել, թե ոչ հնչած մեղադրանքները։ 20 մլրդ դրամ մուտքի մասին ենք խոսում, իսկ ինչի՞ ոչ ոք չի խոսում այդ գումարի ծագումնաբանության մասին, միգուցե խոսենք այդ գումարի ծագումնաբանությունից։ Ես կարծում եմ, եթե պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, ապա շատ հասկանալի կլինի, թե ինչու այդ առաջարկի հետ կապված այլ գործընթաց է եղել: Հաջորդը՝ Էդմոն Մարուքյանը մեջբերում է վարչապետի այն խոսքերը, առ այն, որ օլիգարխներ ՀՀ-ում չկան: Է, պարոն Մարուքյան, այս քննարկումը հենց դրա վառ ապացույցն է։ Օլիգարխն այն մարդն է, որը պետական կառավարման մեջ լծակներ ունի և կարողանում է իր շահի համար ազդեցություն ունենալ պետական որոշումների վրա։ Այո, հեղափոխությունից հետո ՀՀ-ում օլիգարխ չկա»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

 

  • Կիսվել: