կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է․ Ալեն Սիմնոնյան

Մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է․ Ալեն Սիմնոնյան

Հայաստանում այսօր լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է: Այս մասին    հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ժողովրդավարության միջազգային օրվա առիթով «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառմամբ:

ԱԺ նախագահը հիշեցրել է՝ ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ, չնայած ժողովրդավարության ընդհանրությանը, չկա ժողովրդավարության մեկ մոդել։

«Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ «ժողովրդավարություն» հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամքի» բացակայությունից: 2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»,-նշել է Սիմոնյանը:

  • Կիսվել: