շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր երեխաներին պետք է նաեւ պատերազմի մասին սովորեցնենք. վարչապետ

Մեր երեխաներին պետք է նաեւ պատերազմի մասին սովորեցնենք. վարչապետ

Մենք պետք է ունենանք ռազմավարություն՝ խաղաղության մասին, բայց մեր երեխաներին պետք է նաեւ պատերազմի մասին սովորեցնենք։ Այս մասին այսօր Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք սովորեցնենք՝ ինչ է հայրենիք, ինչ է պետությունը, դրանք նո՞ւյնն են, թե տարբեր։ Մենք մեր երեխաներին խնդիրները հասկանալու մեթոդը պետք է սովորեցնենք։ Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր քարոզչության նպատակը։ Մեր քարոզչությունն ինչի՞ մասին է եղել։ Մեր քարոզչությունը՝ «Կիլլ Դիմ»-ն էր։ Շատ լավ քարոզչություն էր, համակարգված, որը կտրտում էր ադրբեջանական քարոզչությունը։ Հավանաբար միլիոններ ենք ծախսել ոչխարների մասնակցությամբ այդ մուլտիկները նկարելու համար, եւ ի՞նչ է դա տվել»,-նշեց նա:

  • Կիսվել: