ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու մյուսները բռնադատված են հայրենատեր լինելու համար. Տեր Արամ

Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու մյուսները բռնադատված են հայրենատեր լինելու համար. Տեր Արամ

«Մեր բարձրաստիճան հոգևորականները բռնադատված են հայրենատեր լինելու համար»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կմեկնարկի Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների դեմ քրեական գործով դատական երկորդ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Արամ քահան Միրզոյանը։

Նա ընդգծեց, չեն համակերպվում ոչ պարտության, ոչ Արցախի կորստի հետ, ոչ էլ այսօրվա իրողություններին։

«Սա պայքար է, մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր արժեքների, հայրենիքի ու սկզբունքների համար»,-ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, ինչո՞ւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով դատական նիստերին չեն մասնակցում բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես օրինակ Միքայել Սրբազանի դատական նիստին։ Տերմ Արամն արձագանքեց.

«Ես ամենախոնարհ սպասավորն եմ, որ կարող եմ այդ հարցին պատասխանել»։

  • Կիսվել: