կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեր առաջնահերթությունը ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է. Փաշինյան

Մեր առաջնահերթությունը ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ոււմ մեր առաջնահերթություններին:

՛՛ՀԱՊԿ-ում մեր առաջնահերթությունը, այդ թվում՝ նախագահության ժամկետում մեր առաջնահերթությունը, ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա՞, թե՞ չկա՛՛,-նշել է նա:

Փաշինյանը նաև հավելել է. ՛՛Երբ որ եկել է պահը, որ մենք պետք է գործողություն ձեռնարկեինք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո՛, ես կայացրել եմ որոշում, իհարկե, ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների հետ, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ: Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ է. իհարկե, լավ է: Արդյոք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են. ո՛չ, տրված չեն՛՛:

Խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հետագա հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության կայացնել որոշումներ, և այն դեպքերում, երբ նպատակահարմար չէ, արդյունավետ չի լինի այդ որոշումը, չկայացնել դրանք:

 

  • Կիսվել: