երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վահագն Ալեքսանյանը պնդում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ

Վահագն Ալեքսանյանը պնդում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պնդում է՝ իրենց համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։

«Առաջնահերթություն նշանակում է հետևյալը՝ երբ գնում ես օտարերկրյա պետության ներկայացուցչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է։ Գնում ես, ասում ես՝ ճանաչեք ցեղասպանությունը, հիմա, օրինակ, մենք գնում ենք, հանդիպում ենք Ֆրանսիայի հետ, մեր առաջնահերթությունը հետևյալն է՝ մեզ ի՞նչ զենք կծախեք, հարգելի՛ ֆրանսիացի գործընկերներ, հետո, երբ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, էլի ասում ենք՝ մեզ ի՞նչ զենք կծախեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ականը։

Նա նշեց, թե ո՛չ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ չեն պնդել, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նոր լինի հարաբերությունների կարգավորում։

«Իրենք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների»,- նշեց Ալեքսանյանը։

  • Կիսվել: