Մենք ուզում ենք Հայաստանում ապրող մարդը ոչ թե հպատակ լինի, այլ քաղաքացի․ Նիկոլ Փաշինյան
Մինչև հիմա ամեն ինչ արվել է մարդկանց հպատակ դարձնելու համար, որպեսզի մարդիկ որևէ նշաձողից բարձր չլինեն: Մենք ուզում ենք Հայաստանում ապրող մարդը ոչ թե հպատակ լինի, այլ քաղաքացի: Այս մասին Ծովագյուղում հայտարարեց ՔՊ ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ձևավովել է էլիտար մի շրջանակ. կրթությունը իրենք են ստացել, բիզնեսը իրենք են ստացել, հնարավորությունն իրենք են ստացել:
Այսօր շատ են խոսում մեր կադրային քաղաքականության մասին, ասում են ինչ են էդքան շատ հներ մնացել, ինչի նորերը պրոֆեսիոնալ չեն:
Սա շատ երկար տարիների քաղաքականության արդյունք է, որովհետև կրթությունը եղել է սահմանափակ:
Իրենք եղել են պաշտոնների, կրթությունն էլ են իրենց երեխեքը ստացել, հնարավորությունն ու փողն էլ են իրենց երեխեքը ստացել, աշխատատեղն էլ են իրենց երեխքը ստացել, և որպեսզի ուրիշ մարդ այդ հնարավորությունը չունենա, Հայաստանում 10 տարեկան երեխաների 30 տոկոսը անգրագետ են»,-հայտարարեց վարչապետը: