երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանում ակտիվացել Վաշինգտոնի և Բրյուսելի էմիսարները. Գոնչար

Մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանում ակտիվացել Վաշինգտոնի և Բրյուսելի էմիսարները. Գոնչար

Մոսկվան տեսնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև սեպ խրելու Արևմուտքի համառ փորձերը և հույս ունի շարունակել լուծել բոլոր ի հայտ եկած խնդիրները՝ Երևանի հետ ազնիվ և անկեղծ հաղորդակցությամբ։

Այս մասին TACC գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Եթե խոսենք մեզ անհանգստացնող խնդիրների մասին, ապա դրանք հիմնականում պայմանավորված են ռուս-հայկական բարեկամության մեջ սեպ խրելու Արևմուտքի փորձերով, մենք տեսնում ենք, թե ինչպես են վերջին շրջանում հանրապետությունում ակտիվացել Վաշինգտոնի և Բրյուսելի էմիսարները, ինչպես նաև բոլոր տեսակի արևմտամետ կառույցները՝ իշխանություններին ու բնակչությանը հանելով Ռուսաստանի դեմ, բայց իրականում գործելով Հայաստանի ազգային շահերի դեմ», - ասել է Դենիս Գոնչարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: