երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք տեսանք, թե 2021թ․ մայիսին դիվանագիտական փորձառությամբ մարդիկ ինչպե՛ս պետության ողնաշարին թիկունքից խփեցին. Փաշինյան

Մենք տեսանք, թե 2021թ․ մայիսին դիվանագիտական փորձառությամբ մարդիկ ինչպե՛ս պետության ողնաշարին թիկունքից խփեցին. Փաշինյան

Մենք տեսանք, թե 2021թ․ մայիսին դիվանագիտական փորձառությամբ մարդիկ ինչպե՛ս պետության ողնաշարին թիկունքից խփեցին։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են դիվանագիտական փորձ չունեցող մարդիկ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի նման կարեւոր երկրներում դեսպաններ նշանակվում, եթե ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը քննադատել է նախորդ իշխանություններին նման գործելաոճի համար։

Փաշինյանը վստահեցրեց, որ ինքը 2018թ-ից հետո թե՛ բուհական համակարգին, թե՛ դիվանագիտական համակարգին 100%-անոց ազատություն է տվել, քաղաքական նշանակումներ չեն արել։

՛՛Բայց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսի 20-ին թե 19-ին տեղի ունեցած հանրահավաքում արդեն դրոշակ էին բռնել, կանգնել։ Այն, ինչպես պահեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները 2021թ․ մայիսին, դա խայտառակություն էր։ Երբ որ իրենք իրենց ձեռքով թղթեր էին բերում, զեկուցում՝ այ էս սեղանի շուրջ, նստած որոշումներ ենք կայացրել, կանգնել, ասել են՝ մենք կապ չունենք, տեղյակ չենք եղել։ Իսկ ո՞վ է ասում, որ էս պահվածքն անարձագանք էր մնալու, մենք էլ պետք է ասեինք՝ դե, տեղյակ չեք, տեղյակ չեք։ Մենք դեռ գնալու ենք այս հարցերի հետեւից՛՛,-նշեց նա:

Վարչապետին հարց ուցցվեց՝ եթե նախքան իշխանության գալն ինքը քննադատում էր ՛՛բաջանաղապետությունը՛՛՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով մարդկանց պաշտոններում նշանակելը, ապա ինչպե՞ս ու ինչո՞ւ է հիմա այդ սկզբունքը շարունակում կիրառվել։

Պատասխանելով այս հարցին՝ նա ասաց. ՛՛Ամեն նախարար, պատգամավոր ինչ-որ մեկի բաջանաղն է, բայց հարց է՝ դրա համա՞ր են նրանք նշանակվել։ Այս իրավիճակում հուսալիությունը շատ կարեւոր բան է, բա մենք երկար ժամանակ պետական կառավարման համակարգում մարդիկ ունենանք, որ բարձրագոչ դիպլոմներով կառավարության դեմ աշխատե՞ն, ժողովրդի մանդատը ստացած ծրագրերի դե՞մ աշխատեն ներսից։

Հայ-թուրքական կարգավորման մասին եք ասում, բա  մենք վստահ չլինենք, որ բանագնաց ենք նշանակում, ով պիտի բանակցային սեղանի շուրջ հետապնդի այն նպատակը, որը կառավարությունը ժողովրդի առաջ է դրել եւ մանդատ ստացել։ Այնպիսի մարդ դնենք, գնա, գա, հետո ասի՝ ես տեղյակ չէի, էս դավադիր կառավարությունն ինձ ուղարկեց ժուլիեն ուտելու, էն էլ դավադրաբար Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցությունների մեջ մտցրեց, ախր ես տեսել եմ այս ամենը...՛՛։

  • Կիսվել: