ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին. Փաշինյան

Մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին. Փաշինյան

Անվտանգության միայն մի երաշխիք կա․ դա խաղաղությունն է։ Այս մասին այսօր Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Աշխարի 70 տոկոս երկրները, որոնք ինքնուրույն իրենց անվտանգությունը չեն կարող ապահովել։ Ո՞նց են ապահովում իրենց անվտանգությունը, խաղաղության շնորհիվ։ Որ պահին պատերազմ սկսի այդ երկրները չեն կարող դիմակայել՛՛:

Վարչապետի խոսքով՝ կան երկրների ղեկավարներ, որոնք խոստովանում են, որ չեն կարող դիմակայել։

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ նա նշեց. ՛՛Ինչո՞ւ չկարողացանք կառավարել պատերազմի հետ կապված իրադրությունը։ Որովհետև պատարազմի հետ կապված իրադրությունը կառավելու համար մենք պետք է անենք մի շարք արձանագրումներ, որոնք որևէ կերպ չէինք կարող անել:

«Մենք ինքներս մեզ հետ պետք է առերեսվենք՝ մեր ընկալումների, մեր պատկերացումների, անվտանգային մեր համակարգերի հետ։ Օրինակ՝ մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին։ Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ՛՛:

 

  • Կիսվել: