կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ». Ալիև

«Մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ». Ալիև

«Ապրիլի 23-ին սահմանային կետ ստեղծելուց ի վեր Ղարաբաղի՝ ավելի քան 2000 բնակիչ ազատորեն անցել են Հայաստան և վերադարձել։ Հունիսի 15-ին Հայաստանը հերթական ռազմական սադրանքն է կատարել՝ վիրավորելով մեր սահմանապահներից մեկին, և հետաքննության ընթացքում ճանապարհը փակվել է։ Բայց հետո այն վերաբացվեց»,- այս մասին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը։

«Կարմիր Խաչը վերսկսել է Հայաստանից դեղերի տեղափոխումը և բուժման կարիք ունեցող հիվանդների տարհանումը։ Սակայն, ցավոք, ստուգման ժամանակ Կարմիր Խաչի բեռնատարներում հայտնաբերվել են ապօրինի ապրանքներ՝ ծխախոտ, սմարտֆոն, բենզին։ Կարմիր Խաչը դա ընդունեց և մեզ ասաց, որ իրենք պատասխանատու չեն մաքսանենգության համար: Միաժամանակ, բեռնատարների և վարորդների համազգեստի վրա պատկերված է եղել կազմակերպության տարբերանշանը»,- ավելացրել է նախագահը։ 

«Պատերազմում հաղթելը իմ կյանքի կամ գոնե իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, և ես այն հաջողությամբ իրագործեցի։ Մենք հաղթել ենք պատերազմում, մենք վերականգնել ենք արդարությունը, մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ հիմա մենք խոսում ենք խաղաղության մասին: Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ։ Նկատի ունեմ, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնան այստեղ և ապրեն որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն (մենք այսպիսիք շատ ունենք), կամ հեռանալ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ 

  • Կիսվել: