շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել անել, բայց ի հայտ ենք բերել պրոբլեմների մեծ շղթա․ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարին և ոստիկանապետին

Մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել անել, բայց ի հայտ ենք բերել պրոբլեմների մեծ շղթա․ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարին և ոստիկանապետին

Պետք է հստակ ասել, որ մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել անել, բայց ի հայտ ենք բերել պրոբլեմների մեծ շղթա, որոնք այսօր մեզ խանգարում են մեր երազած ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ունենալ:Այս մասին այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ու ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորել է երկու գերատեսչությունների ղեկավարներին՝ այդ պաշտոններում նշանակվելու առիթով:  Անդրադառնալով վեց ամիսների ընթացքում երկու համակարգերի աշխատանքներում շրջադարձային փոփոխություններին՝ վարչապետն ընդգծեց.

«Ես հստակ արձանագրել եմ և տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել այն պրոբլեմները, որոնք  այսօր առկա են: Դա վստահություն է ներշնչում, որ դուք հետևողական կլինեք»:

Փաշինյանը նաև նշեց, որ ակնհայտ է՝ ոստիկանությունում և ԱԱԾ-ում պրոֆեսիոնալների շատ մեծ շրջանակ կա, բայց  երկու համակարգերն էլ ունեն լրջագույն բարեփոխումների կարիք: Վարչապետի խոսքով՝ երկու ծառայությունները, որոնք կառուցվածքային նշանակություն ունեն երկրի իրավակարգի պահպանության գործում, պետք է համապատասխանեցվեն երկրի անվտանգության իրավակարգի շահերի բոլոր ժամանակակից պահանջներին: 

«Ես կարծում եմ, որ մենք այսօր ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջև ունենք համագործակցության շատ բարձր մակարդակ: Կարևոր է, որ ոստիկանության և ազգային անվտանգության  ծառայության միջև անառողջ մրցակցություն չլինի: Կարևոր է նաև, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն նաև փոխլրացնող գործառույթ իրականացնեն»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: