կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք ռեսուրսները դրել ենք չլուծվող խնդրի վրա. Փաշինյան

Մենք ռեսուրսները դրել ենք չլուծվող խնդրի վրա. Փաշինյան

Մենք ուզում ենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունն ու ժողովրդավարությունը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես ՀՀ վարչապետն եմ, և ՀՀ շահերը պետք է առաջնորդեն մեզ։ Մենք բոլորս, ինձնից սկսած, նախորդներով վերջացրած, ՀՀ ռեսուրսների 70-80 տոկոսը՝ առյուծի բաժինը դրել ենք ԼՂ հարցի վրա։

ՀՀ-ն արտաքին քաղականութուն չի ունեցել, ունեցել է ԼՂ օրակարգ, ՀՀ-ն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է ԼՂ անվտանգության օրակարգ։ Հաշվի չենք առել, որ Լիսաբոնի, Ստամբուլի գագաթնաժողովներով, Մադրիդյան սկզբունքներով այդ խնդիրն անլուծելի է։ Մենք ռեսուրսները դրել ենք չլուծվող խնդրի վրա՛՛:

  • Կիսվել: