կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք պիտի առաջնորդվենք միայն ու միայն արցախցու՝ իր հողում ապրելու անքննելի իրավունքի պաշտպանությամբ․ «Ապրելու երկիր»

Մենք պիտի առաջնորդվենք միայն ու միայն արցախցու՝ իր հողում ապրելու անքննելի իրավունքի պաշտպանությամբ․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը ուղերձ է հղել Արցախի անկախության հանրաքվեի 31 ամյակի առթիվ․

Ուղերձը՝ ստորև․

31 տարի առաջ այս օրն անցկացվեց Արցախի անկախության հանրաքվեն, որով Արցախի ժողովուրդն արտահայտեց հայրենի հողում անկախ ապրելու և արարելու իր իրավունքը։ Արցախի հայկական լինելն արցախցին ապացուցել է բազմիցս, ապացուցել է նաև, որ ոչ մի դեպքում չի կարող ապրել Ադրբեջանի կազմում։ Անկախության հանրաքվեից 31 տարի անց ու նաև միշտ մենք պիտի առաջնորդվենք միայն ու միայն արցախցու՝ իր հողում ապրելու անքննելի իրավունքի պաշտպանությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցության ջանքերն ուղղված են Արցախի հայկականության ամրապնդմանը, և արցախցու՝ իր հայրենիքում ապրելու հավերժականության ապահովմանը, և մենք պնդում ենք, Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի, առանց նրա սուբյեկտայնության բարձրացման և առանց այնտեղ ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի։  

Այսօր բոլորիս պարտքն է միանալ անկախության հանրաքվեի վերաիմաստավորման և վերաարժևորման գործին, մենք պետք է աջակցենք  Արցախի ժողովրդի ընտրությանն ու այնտեղ մնալու և ապրելու իրենց հաստատակամությանը։  

Ապրելու Արցախը հայկական Արցախն է։

  • Կիսվել: