շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Մենք պետք է որդեգրենք իրական Հայաստանը որպես Հայաստանի պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը և ընդմիշտ. դա է միակ տարբերակը. Փաշինյան

Մենք պետք է որդեգրենք իրական Հայաստանը որպես Հայաստանի պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը և ընդմիշտ. դա է միակ տարբերակը. Փաշինյան

Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցերին՝  ՀՀ պետական օրհներգի և Արարատ-Արագած դիսկուրսի մասին, ասել է.  «Ամեն ինչ մեր աշխարհընկալման մեջ է: Ես ուրիշ տեղ դպրոց գնացած, թերթ կարդացած, հեռուստացույց նայած մա՞րդ եմ:  Բայց իմ մեջա խնդիրը: Ես զարմացած եմ, որ օրհներգի հետ կապված դուք այդպիսի կոնտեկտ եք դնում, որովհետև ես ասում եմ՝ օրհներգի տեքստի մեջ բան չի փոխվում: Մենք ասում ենք,  ՀՀ պետական օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով, որովհետև օրհներգից հետոծափ ենք տալիս, ստացվվում է զոհվելու տեսարանին: 

Պատասխանելով հաջորդ հարցին՝   Փաշինյանը նշեց. «Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ որ մենք անռնվազն որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել, ես խոսել եմ դրա մասին: Երբեք չի եղել որ մենք գործարանային արտադրության զենք նվեր ստանանք: Խնդիրն աշխարհն ընկալելու մեր ձևերին չանդրադառնալու մեր սովորության  մեջ է:

Ընդ որում, շատ բաներ կան աշխարհում որ չեն փոխվում: Իմ մեջ էլ կա խնդիր, ձեր մեջ էլ կա խնդիր, որովհետև մենք նույն տեղն ապրող մարդիկ ենք: Մենք ունեցել ենք կոնսենսունսներ: Մեր կոնսենսուսն առնվազն որոշակիորն պատմական Հայաստանիի տրամաբանության մեջ է եղել, հակասությունը պատմական Հայաստանի ընկլաման մեջ է եղել, բայց իրական Հայաստանի մեր մտածողության մեջ որպես բազիս, երբեք չի եղել:  էդ պրոբլեմի հետ ենք մենք բախվում, ես հասկացել եմ, որ բոլորի մեջ գալիս կուտակվում է էդ պրոբլեմը, և մենք պետք է պատմական Հայաստանի  և իրական Հայաստանի մեջ որդեգրենք Իրական  Հայաստանը՝ որպես ՀՀ պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը և ընդմիշտ, և դա է ՀՀ հարատևությունը պահպանելու միակ տարբերակը, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի:

Ինչպես կաշխատի այստարբերակը, դա  կախված է դրանից, թե մենք ինչպես կորդեգրենք էդ տարբերակը: Ինչքանով համապարփակ կորդեգրենք էդ ռազամավարությունը որպես գաղափարախոսություն, ինչքան լիարժեք և ամբողջական որդեգրենք, էդքան էդ շանսը պրակտիկայւոմ կիրառելու մեր հնարավորոսւթոյւնը և հավանականությունը կմեծանա: սրա մասինէ խոսքը»,- նշել է նա:

  • Կիսվել: