շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մենք ջարդելու ենք այն քաղաքական ուժը, որ հայտարարում է` եկել է հայկական հոգևոր էլիտան ոչնչացնելու. Քոչարյան

Մենք ջարդելու ենք այն քաղաքական ուժը, որ հայտարարում է` եկել է հայկական հոգևոր էլիտան ոչնչացնելու. Քոչարյան

Մենք պետք է մերժենք սևերի ու սպիտակների գաղափարը, ղարաբաղցիների ու հայաստանցիների գաղափարը, մարդկանց իրար դեմ հանելու գաղափարը։ Քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
 
«Մենք գալիս ենք ասելու, որ մենք հզոր ու միասնական ժողովուրդ ենք։ Մենք զրկելու ենք իշխանությունից և ջարդելու ենք այն քաղաքական ուժը, այն մարդուն, որ հայտարարում է, որ եկել է հայկական հոգևոր էլիտան ոչնչացնելու։ Նման ծրագրեր 1915 թվականին ունեցել է Թուրքիան։ Կարո՞ղ ենք թույլ տալ նրանց այդպիսի բան անել։ Երբեմն մտածում եմ, որ նրանք ոչ թե իշխելու ու կառավարելու, անգամ Հայաստանում ապրելու իրավունք չունեն», - ասաց նախագահը։
 
Նա նշեց, որ յուրաքանչյուրից է կախված՝ ինչպիսի առավոտ ենք ունենալու հունիսի 21-ին։ «Ձեզանից է կախված․ հույսի, հավատի առավո՞տ, թե․․․․ ուրիշ տարբերակ չեմ էլ քննարկում։
 
Բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան, բոլորս միասին անենք ամեն ինչ՝ մեր ժողովրդին հույս ու հավատ հաղորդելու համար», - եզրափակեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

  • Կիսվել: