կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել․ Վարդան Ոսկանյան

Մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել․ Վարդան Ոսկանյան

Ցավալիորեն, մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել։ Աս մասինիԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամյան իր ալիքում։

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ ճղճիմ բռնապետ էթնիկական զտմամբ ու ցեղասպանական գործողությւոններով հայությունից ամբողջությամբ դատարկել է հազարամյակներ շարունակ մշտապես հայ բնակչություն ունեցող հայկական քաղաքակրթական և աշխարհագրական տարածք՝ մեր հայրենիքի մի հատվածը։Իսկ մեզանում «ուրախանում» են նրանով, որ այսինչ ու այնինչ պետությունը կամ քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։Իսկ քաղաքականությամբ «չզբաղվողները» լռում են։

Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը հազարավոր քառակուսի կիոլմետրերով անտառները, հարյուրավոր կիլոմետրերով գետերը, Փոքր Կովկասի լեռնագագաթները, որոնք կազմում են հայկական Արցախ աշխարհի քաղաքակրթական և աշխարհագրական լանդշաֆտը, հո Երևանի կենտրոնի ինչ-որ մի պայմանական պուլպուլակ չե՞ն, որ «ապաքաղաքականորեն» ակտիվ քննարկվեն։

#չՀայաստանը»։

  • Կիսվել: