հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան

Շատ են խոսում այն մասին, թե մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը: Այս հարցի մասին շատ եմ մտածել, և այստեղ իմ եզրակացությունը հետևյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը: Սա է ճշմարտությունը: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կրկնեց ավելի վաղ ասված մեկ այլ հայտարարություն:

«Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոկ՝ օգտագործվել է, որ ՀՀ-ն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, չկայանա, և ՀՀ-ն կայանում է:

ՀՀ ապագայի նկատմամբ ես, մենք բոլորս, առնվազն ես, որովհետև բոլորի հետ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ»,- ասաց նա:

  • Կիսվել: