չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Մենք նույնպես միանում ենք».  Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան» խմբակցության հայտարարության մասին

«Մենք նույնպես միանում ենք». Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան» խմբակցության հայտարարության մասին

Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ողջունեց Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։

«Նկատի առնելով երեկ Ֆրանսիայի սենատի կողմից կայացված որոշումը՝ մենք ողջունում ենք Սենատի կողմից այն գնահատականները, որոնք տրվել են և շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և հատկապես Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքից անհապաղ ադրբեջանական օկուպացիոն զինված ոժերը դուրս բերելու ողղությամբ»,- ասաց Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Մենք նույնպես միանում ենք»:

  • Կիսվել: