ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք նախագիծ ենք բերել, որ առհասարակ Երեւանի ավագանիում չլինեն չզեկուցվող հարցեր․ Իզաբելլա Աբգարյան

Մենք նախագիծ ենք բերել, որ առհասարակ Երեւանի ավագանիում չլինեն չզեկուցվող հարցեր․ Իզաբելլա Աբգարյան

Մենք նախագիծ ենք բերել, որ առհասարակ Երեւանի ավագանիում չլինեն չզեկուցվող հարցեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Երեւանի ավագանին քաղաքի պառլամենտն է, դա գործադիր մարմին չէ եւ կարող լինել որեւէ հարց, որը չլինի հանրային եւ հրապարակային: Բացի այդ, օրենքն ամրագրում է, որ Երեւանի ավագանու նիստը պետք է անցնի հրապարակայնորեն: Դա չի նշանակում, որ հարցերի կեսը պետք է հրապարակվի, կեսը՝ ոչ:

Եթե որոշում կայացվի, որ բոլոր հարցերը դառնան զեկուցվող, նիստը կշարունակվի, եթե ոչ, մենք կրկին նիստը կբոյկոտենք: Այսօրվա նիստին չի եկել «Հանրային ձայնը», եւ երկու մյուս ընդդիմադիր խմբակցությունները այս հարցում միակարծիք են, որ վերացնենք չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան:

Իշխող ուժը պետք է հասկանա, որ այլեւս չի լինելու «ինչ ուզենք՝ կանենք»-ը: Նույնիսկ «Հանրապետության» հետ կոալիցիա կազմելով չեն կարողանալու ընդդիմության կարծիքի հետ հաշվի չնստել»,-ասաց նա:

  • Կիսվել: