շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մենք մտահոգվելու տեղ չունենք, վստահ ենք, որ Արգիշտի Մեխակյանը կստանա ընտրողների ձայների մեծամասնությունը. Խուդաթյան

Մենք մտահոգվելու տեղ չունենք, վստահ ենք, որ Արգիշտի Մեխակյանը կստանա ընտրողների ձայների մեծամասնությունը. Խուդաթյան

Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վաղարշապատը միավորման պրոցեսից հետո ընդամենը մի քաղաքային և մի գյուղական բնակավայրից էր բաղկացած, որը որպես մոդել ժամանակը ցույց տվեց, որ անարդյունավետ է կամ նվազ արդյունավետ է  կառավարման տեսանկյունից։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունն այդ քայլին գնացել է, որպեսզի ՔՊ–ն կարողանա Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրել Արգիշտի Մեխակյանին։

«Մենք այդպիսի մոդել Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում չունենք, և հետևաբար գնում ենք միավորումները վերամիավորելու ճանապարհով։ Իմիջիայլոց սա պայմանավորված չի միայն Խոյով և Վաղարշապատով, նախկինում ունեցել ենք այդպիսի մոդել, երբ  Լոռու մարզի տարբեր միավորված համայնքները նորից վերամիավորել ենք, այդպիսի հնարավորություն ունեցել ենք Սյունիքի մասում, օրինակ Գորայք բնակավայրի և Սիսիանի միավորման մասով։ Գորայքը նախկինում ևս միավորված համայնք էր։ Այս պրոցեսը շարունակվելու է նաև 2026 թվականին։ Հերթական տիմ ընտրություններին ընդառաջ, էլի միավորված համայնքներ կան, որոնք միավորվելու են»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ անգամ այս միավորումից հետո Մեխակյանը բավարար չափով հեղինակություն չունի, որ կարողանա ընտրվել համայնքապետ, Խուդաթյանն ասաց. «Մենք մտահոգություն չունենք ընտրությունների մասով, նախ շատ մրցունակ թեկնածու է առաջադրվելու Վաղարշապատ միավորվող համայնքում։ Պարոն Մեխակյանը ինքը անցած ճանապարհ ունի և՛ Արմավիրի մարզում, և՛ իմ նշած համայնքներում, իմ ճանաչած եզակի անձնավորությունն է, որը որպես համայնքի ղեկավար ընտրվել և աշխատել է միավորվող համայնքներից մեկում, և մյուս միավորվող համայնքում եղել է համայնքի ղեկավարի տեղակալ։ 2007 թվականից էլ պարոն Մեխակյանի աշխատանքային կենսագրությունը հենց մեկնարկել է Վաղարշապատի այն ժամանակ Էջմիածնի քաղաքապետարանից։

Դրանից հետո պարոն Մեխակյանը ԱԺ ընտրություններին ամենամեծ թվով ձայներն է ստացել, որից, եթե չեմ սխալվում, 5-6 հազարը ստացել է հենց Էջմիածին քաղաքի տարածքից։ Այնպես որ մենք մտահոգվելու առիթ չունենք, քաղաքական թիմը պարոն Մեխակյանի գլխավորությամբ պատրաստվելու է ընտրություններին և մենք վստահ ենք, որ միավորվող համայնքի ընտրողների ձայների մեծամասնությունը կկարողանանք ստանալ»։

  • Կիսվել: