երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մենք մեկ տարի ենք դարձնելու ժամկետային ծառայությունը՝ ունենալով ուժեղ բանակ. Սամվել Կարապետյան

Մենք մեկ տարի ենք դարձնելու ժամկետային ծառայությունը՝ ունենալով ուժեղ բանակ. Սամվել Կարապետյան

Ամեն օր տասնյակ մարդիկ են ձերբակալվում մեր համախոհներից, բայց դա ոչ մեկին չի կաշկանդում, բոլորն ավելի մարտական տրամադրված գնում են առաջ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

«Ինչքան ուզում են ձերբակալեն, մեկի տեղը՝ հազարն է ավելանում։ Մարդիկ արդեն իրենցից չեն վախենում, մարդիկ արդեն իրենցից զզվում են։ Մեկ օր շուտ փոփոխություն են ուզում և մենք ապահովելու ենք այդ փոփոխությունը։ Մենք նոր Հայաստանում առաջին անգամ հասնելու ենք նրան, որ ընդիմությունը հաղթելու է իշխանությանը։ Մենք դրանում վստահ ենք»,- ասաց նա։

Սամվել Կարապետյանը նաև անդրադարձավ իշխանությունների տարածած այն տեղեկություններին, ըստ որոնց «Ուժեղ Հայաստանը» ժամկետային ծառայության ժամկետը դարձնելու է 2 տարի։

«Ամսի 8-ից մենք ունենալու ենք նոր Հայաստան, զարգացնելու ենք մեր բանակը։ Մենք ծրագիր ունենք՝ զարգացնելով բանակը, վերազինելով բանակը նոր տեխնիկաներով հասնենք նրան, որ մեր ժամկետային ծառայությունը հասցնենք մեկ տարվա։ Մենք մեկ տարի ենք դարձնելու ժամկետային ծառայությունը, ունենալով ուժեղ բանակ, իհարկե։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք հասնելու ենք դրան և մեր ժողովուրդը կտեսնի դա»,- շեշտեց նա։

  • Կիսվել: