երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք լուրջ առաջընթաց գրանցեցինք Միութենական պետության կառուցման գործում․ Պուտինը՝ Լուկաշենկոյին

Մենք լուրջ առաջընթաց գրանցեցինք Միութենական պետության կառուցման գործում․ Պուտինը՝ Լուկաշենկոյին

Մոսկվան և Մինսկը 2021 թվականին զգալի առաջընթաց գրանցեցին Միութենական պետության ստեղծման գործում։ Այս մասին ուրբաթ օրը Կրեմլում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Անցյալ տարին բավականին արդյունավետ էր մեզ համար: Առաջին հերթին մենք լուրջ առաջընթաց գրանցեցինք Միութենական պետության կառուցման գործում»,- նշել է ՌԴ նախագահը։

Նա ասել է, որ Մոսկվան և Մինսկը շատ են աշխատել այդ ուղղությամբ։ Այսպիսով՝ հաստատվել է միութենական 28 ծրագիր։

«Շատ ոլորտներում արդեն վաղուց զարգացում կա, իրականում մենք պարզապես թարմացրել ենք այն, ինչ նախատեսում էինք անել նախկինում, ընդունեցինք միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, ռազմական դոկտրինան: Ընդհանուր առմամբ, մեծ աշխատանք է կատարվել»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ամենաշատը ուրախացնում է» տնտեսության ակտիվ զարգացումը: Նա մատնանշել է առևտրի աճը և դրա ցուցանիշն անվանել «շատ լավ»։

«Սա ցույց է տալիս, որ այն, ինչ մենք անում ենք ինտեգրման ոլորտում, կոնկրետ արդյունք է տալիս: Դրա հետևում կանգնած են աշխատատեղերը, մարդկանց կենսամակարդակը և աշխատավարձը: Հետևաբար, կարծում եմ, որ մենք շարժվում ենք բացարձակապես ճիշտ ուղղությամբ», – ընդգծել է Պուտինը:

Նա Լուկաշենկոյին հրավիրել է քննարկել այս բոլոր հարցերը բանակցություններում և շնորհակալություն հայտնել Բելառուսի նախագահին հրավերն ընդունելու համար։

  • Կիսվել: