երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Զախարովա

Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմամբ և կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետընթացով: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Խոսքը ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանի մասին է։ Փետրվարի 12-ին և 13-ին Ներքին Հանդ բնակավայրի մոտակայքում տեղի են ունեցել մի շարք զինված միջադեպեր, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- ասել է Զախարովան։
 
Նրա խոսքով՝ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
 
Զախարովան նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը։ Նա հիշեցրել է, որ եռակողմ պայմանավորվածություններ են կնքվել 2020 և 2022 թվականներին։
 
«Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- եզրափակել Է Զախարովան։
 
Հիշեցնենք` ՀՀ իրավասու մարմինները փետրվարի 12-ին հաղորդագրություն էին տարածել, որ հետաքննում են ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված կադրերն ու տեղեկությունները, ըստ որոնց՝ Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել։ Չնայած սրան՝ ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել, ու սա ցույց է տալիս, որ նրանք պատրվակ են փնտրում։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: