Մենք կտրականապես մերժել ենք Ադրբեջան ԵՄ առաքելություն ուղարկելու փորձերը. Ալիև
Բաքուն կտրականապես մերժել է Ադրբեջան ԵՄ առաքելություն ուղարկելու փորձերը։ Այս մասին Աստանայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նոր հարթակի շրջանակում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։
Երկարատեւ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Հայաստան ուղարկել 40 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Ապա տեղեկացանք, որ նրանց թիվը 50 է։ Նրանք այնտեղ կմնան առնվազն 2 ամիս։ Մենք կտրականապես մերժել ենք Ադրբեջան ԵՄ առաքելություն ուղարկելու փորձերը՛՛:
Առաքելությունը, Ալիեւի խոսքով, կտեղակայվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։



