Մենք կպաշտպանենք Հայաստանի ընդհանուր ճանաչված սահմաններն այնպես, ինչպես՝ մեր սահմանները. ՌԴ սենատոր Անդրեյ Կլիմով
Մենք կպաշտպանենք Հայաստանի ընդհանուր ճանաչված սահմաններն այնպես, ինչպես՝ մեր սահմանները։ Այս մասին Russia Today գործակալության տեսաուղերձի ժամանակ հայտարարել է ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։
«Հայաստանի գործերին արտաքին միջամտության դեպքում Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կպաշտպանի հանրապետության սահմաններն այնպես՝ ինչպես իր սահմանները»,- ասել է ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։
Հարցին՝ որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում Թուրքիան բավականին ակտիվ դիրք է գրավում, խորհրդարանականը պատասխանել է, որ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, կարող է դիմակայել բոլորին։
«Ես ոչ- ոքի խորհուրդ չեմ տա ստուգել սա: Եվ կարծում եմ, որ դա հասկանում են նաև Անկարայի մեր գործընկերները », - հավելել է նա:
Կլիմովը նշել է, թե այլ հարց է, որ Մոսկվան չէր ցանկանա բազմապատկել արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները



