երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանաք․ Գեղամ Մանուկյան

Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանաք․ Գեղամ Մանուկյան

ԱԺ-ում լրագորղները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետարքրքվեցին՝ ԱԺ վերադառնալու ընդդիմության որոշման մասին:

Մանուկյանը նշեց՝ թե իրենք խորհրդարանից չէին գնացել, որ հիմա էլ վերադառնում են․

«Նախ կուզեմ ձևակերպմանն անդրադառնալ․  մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանաք, պարզապես հայտարարել ենք, որ ԱԺ  լիագումար նիստերին չենք մասնակցելու․  կմասնակցենք այն բոլոր հարցերին,  որը համարում ենք մեր օրակարգը՝  ազգային, անվտանգային, Արցախին բվերաբերող հարցերով»։

  • Կիսվել: