ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ, ինչ-որ հետին մտքերի, ենթադրյալ դավադրությունների մեջ․ Փաշինյան

Մենք կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ, ինչ-որ հետին մտքերի, ենթադրյալ դավադրությունների մեջ․ Փաշինյան

Կան որոշակի աշխարհաքաղաքական բաժանարար գծեր, բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ խոսում ենք մեր հարաբերություններին ռազմավարական բնույթ տալու մասին: Այս մասին այսօր Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր խոսել հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների մասին այնքան էլ հեշտ բան չէ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը մտադիր է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:  Մենք խնդիր ենք դնում հայ-վրացական հարաբերությունները դուրս դնել աշխարհաքաղքական զարգացումներից: Ես ասել եմ, որ մեր հարաբերությունների համար նոր հարթություն, նոր տարածք պետք է ձեւավորենք, որտեղ մեր հարաբերությունները պաշտպանված են աշխարհաքաղաքական զարգացումներից: Այդ հարթությունը ձեւավորելու պրոցեսն այսօր սկսված է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը իր խոսքում կոչ արեց անկեղծ լինել.

«Եկեք ուղիղ ասենք, որ մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ, ինչ-որ հետին մտքերի, ենթադրյալ դավադրությունների մեջ: Հիմա ի՞նչն է փոխվել, փոխվել է այն, որ մենք այդ ամենի մասին խոսում ենք: Մենք ասում ենք, որ իրար դեմ տրամադրվածություներ պետք է չունենանք:

Երբ մենք աստիճան ենք բարձրանում եւ այդ սանդուղքն ունի 90 աստիճան, հնարավոր չէ միանգամից հասնել 90-րդ աստիճանին, դա պրոցես է: Հիմա հայ-վրացական հարաբերությունների ճանապարհն էլ պետք է անցնենք: Մենք ունենք այդ քաղաքական կամքը, նույնը տեսնում եմ նաեւ վրացական կողմից»:

  • Կիսվել: