ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք կարող ենք սխալվել, բայց մի բան կա, որը երբեք չենք անի. Նիկոլ Փաշինյան

Մենք կարող ենք սխալվել, բայց մի բան կա, որը երբեք չենք անի. Նիկոլ Փաշինյան

Մենք կարող ենք սխալվել, մենք մարդ ենք: Կապանում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ով-ով, բայց կապանցին դա լավ գիտի:

«Մենք ձեզ նման մարդ ենք: Իմ ընտանիքը միջին վիճակագրական ընտանիք է: Մարդուն հատուկ է սխալվելը: Մենք կարող ենք մոլորվել, մեր կառավարությունը կարող է ձախողվել, սակայն մենք մի բան երբեք չենք անի՝ ձեզ երբեք չենք խաբի: Մենք կարող ենք ձախողվել որպես կառավարություն, սակայն այդ դեպքում էլ մենք տվել ենք ձեզ գործիքը, որով դուք կարող եք որոշում կայացնել: Դուք պետք է իմանաք, որ մենք ձեր սրբազան ձայնը չենք կեղծելու»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ Կապանի ընտրություններում իշխանություններն ունեցել են իրենց նախընտրած թեկնածուն.

«Բայց երբ դուք կատարեցիք ձեր ընտրությունը, մենք խոնարհվեցինք դրա առաջ, դուք դա գիտեք: Մենք ձեռքեր կկտրենք, բայց մի հատիկ ձայն չենք կեղծի: Սա լինելու է ընդմիշտ»:

  • Կիսվել: