ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի «արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր» վերադառնալու համար․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հայտարարություն

Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի «արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր» վերադառնալու համար․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հայտարարություն

Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրած համատեղ հայտարարությունը միջպետական հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է:

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գործունեությունն իրենից ներկայացնում է միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների և վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական ակտիվություն: Այս առումով համայնքի գործունեությունն ուղղակի կապ չունի միջպետական հարաբերությունների և խաղաղության համաձայնագրի հետ։ Այս մասին հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեկփերլին:

«Մեր գործունեությունը մեր «պատմական հողեր» (չակերտները՝ խմբ․) խաղաղ վերադարձի մեջ է։ Համայնքը երբեք դեմ չի եղել Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, մենք «Արևմտյան Ադրբեջան» (չակերտները՝ խմբ․) կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով:

Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի «արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու համար» (չակերտները՝ խմբ․)։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (չակերտները՝ խմբ․) շարունակելու է իր գործունեությունն այդ ոլորտում»։

  • Կիսվել: