հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Մենք հիմա Ալիևի դեմ ենք քվեարկում, Նիկոլը չպետք է լինի ու վերջ․ Բագրատյան

Մենք հիմա Ալիևի դեմ ենք քվեարկում, Նիկոլը չպետք է լինի ու վերջ․ Բագրատյան

Մենք հիմա Ալիևի դեմ ենք քվեարկում։ Այս մասին այսօր ընտրություններին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ես քվեարկեցի հանուն փոփոխության։ Նիկոլը չպետք է լինի ու վերջ։ Արդարությունը պետք է պոկենք, մենք հայրենիք ենք կորցնում, մեր հայրենիքը պետք է փրկենք։ Սա առաջնագիծ է։ Ծախել է ինքը երկիրը։ Ես պատերազմ տեսել եմ, առաջինում հաղթեցինք, երկրորդին չթողեցին մասնակցել, երրորդում նորից կհաղթենք՛՛:

  • Կիսվել: