երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մենք հետևողական կլինենք, որ դեպքը  բացահայտվի․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Մենք հետևողական կլինենք, որ դեպքը բացահայտվի․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին։  Այս մասին այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին  ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կարճ պետք է ասեմ, որ շատ ցավալի դեպք է եղել, կրկին ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ Քննություն է ընթանում, պետք է հետևենք քննությանը, եթե ուզում ենք նորմալ, իրավական երկիր ունենանք,  պետք է աշխատենք, որ առաջինը ինստիտուտները զարգանան, և ինստիտուտների տված տեղեկատվության հիման վրա վերլուծություններ անենք։ Եկեք սպասենք, թող քննությունն ընթանա, փորձաքննություն կա նշանակված, ամեն րոպե ինչ-որ բան ասելու չէ, պարզ է հասարակական պահանջը մեծ է, մեր պահանջն էլ է մեծ, բոլորս հետևողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված արդյունք տեսնենք, կհետևենք բոլորով, արդյունքների մասին կտեղեկանանք»,-նշեց նա։

Նա նաև նշեց, որԿուտոյանին հանդիպել է, երբ Կառավարման ակադեմիայում ունկնդիր էր, Կուտոյանը նոր էր թեկնածուականը պաշտպանել և սեմինար էր կարդում, հետո արդեն գործի բերումով է շփվել՝ որպես ԱԱԾ տնօրեն, որպես պատգամավոր։

Հարցին՝ տարօրինակ չէ իր համար 3 նախկին պաշտոյաների մահը, Մարուքյանը պատասխանեց․

«Ես ոչ մի բան չեմ կարող ենթադրել, ես հետևում եմ քննությանը։ Ցանկացած ինքնասպանություն, ցանկացած սպանություն, ցանկացած նմանատիպ դեպք, տարօրինակ է,  բայց դա չի նշանակում, որ պետք է հետևություններ անել դրանից, կոնսպիրացիաների մեջ ընկնել, ես այդ ուղղության մեջ չեմ»։

  • Կիսվել: