Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
"Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, ծառայեն իրավունքին և լինեն մարդկանց, հանրության համար և ոչ թե հակառակը",- իր ելույթում նշել է Փաշինյանը: