շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք հավաքվել ենք, որ ստեղծենք ԼՂ հակամարտության կարգավորման պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել․ Պուտինը՝ Ալիևին

Մենք հավաքվել ենք, որ ստեղծենք ԼՂ հակամարտության կարգավորման պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել․ Պուտինը՝ Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է ռուս խաղաղպահների դրական դերը Լեռնային Ղաբաղում։

ՌԴ ղեկավարը նշել է, սակայն, որ ցավոք տարածաշրջանում շարունակվում են միջադեպերը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին մենք կխոսենք եռակողմ հանդիպման ձևաչափով, մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետը և մենք կշարունակենք այդ քննարկումը: Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարում ունեն մեր խաղաղապահները: Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի, բայց մենք հենց դրա համար ենք այսօր հավաքվել, որ տեսնենք, թե ինչ է արվել և թե ինչ պետք է արվի ոչ միայն նման դեպքերից խուսափելու համար, այլև հակառակը՝ իրավիճակի հանդարտեցման այնպիսի պայմաններ լինեն, որը թույլ կտա տարածաշրջանում մարդկանց հանգիստ ապրել, երկրներին էլ՝ զարգանալ»,- հավելել է Պուտինը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: