կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք հասկանալի ենք դառնում Ադրբեջանի և Թուրքիայի համար. Լենա Նազարյան

Մենք հասկանալի ենք դառնում Ադրբեջանի և Թուրքիայի համար. Լենա Նազարյան

2023 թ. Հայաստանն աշխարհին հասկանալի դարձնելու փորձն էր: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական Լենա Նազարյանը:

Նշենք, որ նիստին մասնակցում էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Դիմելով նրան՝ Նազարյանը նշեց. «Շատ արժեքավոր և համարձակ փորձ էր: Գնահատում եմ, պարոն նախարար, ձեր տասնյակ գործուղումները, որոնց մասին այստեղ հեգնանքով են խոսում:

Մենք հասկանալի ենք դառնում Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչքան էլ չուզեն, որ մենք չլինենք հասկանալի: Միևնույն է՝ Ադրբեջանն ու Թուրքիան կաշկանդված են նաև մեր պահանջների լեգիտիմությամբ: Այն, որ ՀՀ պաշտոնյան ասում է Հայաստանի գյուղեր, և ոչ թե հայկական գյուղեր՝ դա նույնպես որոշ չափով կաշկանդում է Ադրբեջանի գործողությունները»:

  • Կիսվել: