երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք համոզված ենք, որ ընտրություններում երևանցին կկայացնի ամենաճիշտ որոշումը. ՔՊ-ին հաղթանակ եմ ցանկանում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մենք համոզված ենք, որ ընտրություններում երևանցին կկայացնի ամենաճիշտ որոշումը. ՔՊ-ին հաղթանակ եմ ցանկանում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցումը պետք է շրջադարձային նշանակություն ունենա, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախագիծը պատվիրված է, երբ պատրաստ լինի, արդեն քաղաքապետարանը կսկսի կայարանի շինարարությունը»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով`  Երևանը Քաղաքների անվտանգության ինդեքսում զբաղեցնում է 14-րդ տեղն աշխարհում:

«Սա, կարծում եմ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: 14-րդ  տեղը շատ բարձր հորիզոնական է, բայց ես կարծում եմ, որ մենք Երևանը, ինչու չէ, նաև Հայաստանը թոփ 10-ի մեջ ընդգրկելու ամբիցիաներ ունենանք»,- նշել է վարչապետը:

Խոսելով ընտրությունների մասին` նա շեշտել է` ընտրությունները պետք է լինեն ազատ ու արդար:

Փաշինյանը հույս ունի, որ կկարողանան ստանալ ընտրողների վստահության քվեն:

«Մենք համոզված ենք, որ ընտրություններում երևանցին կկայացնի ամենճիշտ որոշումը: ՔՊ-ին հաղթանակ եմ ցանկանում»,- հավելել է վարչապետը:

  • Կիսվել: