շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք և՛ հանրության, և՛ ոլորտի շահի հետ ենք օրգանապես կապված. ՀՀ վարչապետը՝ Կառավարության՝ պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր լինելու մասին

Մենք և՛ հանրության, և՛ ոլորտի շահի հետ ենք օրգանապես կապված. ՀՀ վարչապետը՝ Կառավարության՝ պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր լինելու մասին

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման պետտուրքի թեմային:

«Այդ որոշումն իրեն արդարացրեց: Այն կգործի այնքան ժամանակ, մինչև մենք ռոյալթիի նոր համակարգ կներդնենք: Ընդ որում՝ համակարգը ճկուն կլինի: Գների բարձրացման դեպքում այն կպաշտպանի հանրության շահերը, գների անկման դեպքում կպաշտպանի բիզնեսի շահը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 2021 թվականի կարևոր արդյունքներից մեկն այն է, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է:

«Ըստ էության, մենք և՛ հանրության շահի հետ ենք օրգանապես կապված, և՛ ոլորտի շահի հետ: Այնպես որ մեր որոշումները լիարժեք հավասարակշռված են»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: