երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մենք Երևանն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից. ՀՀ վարչապետ

Մենք Երևանն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից. ՀՀ վարչապետ

Մենք Երեւան քաղաքն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛2018-ից ի վեր կառավարությունը Երեւանում զրոյից կառուցել է 11 նոր դպրոց: Սեպտեմբերին երեք նոր դպրոց բացեցինք: Այսօր եւս 11 դպրոց գտնվում է շինարարության ամենատարբեր փուլերում: Երեւանում 24 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանք է սկսվել, որից 7-ն արդեն շահագործման են հանձնվել՛՛:

Վարչապետի խոսքով՝ Երեւանում 25 մանկապարտեզների սեփականաշնորհման հետ կապված քրեական գործեր կան հարուցված, եւ իրենք դրանք վերադարձնելու են երեւանցուն:

՛՛2018-ի մայիսից մինչեւ այսօր Երեւանում 37 հազար ընտանիք տուն է գնել նորակառույց շենքերում եւ դա ձեռք է բերվել կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ՛՛,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: