կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Մենք երբեք չենք փոխի մեր որդեգրած դիրքորոշումները. Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Ալիևին

Մենք երբեք չենք փոխի մեր որդեգրած դիրքորոշումները. Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Ալիևին

Մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները որոնք որդեգրում ենք, ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան` պատասխանելով րոպեներ առաջ Եվրախորհրդարանին Ալիևի մեղադրանքներին

«Ես պետք է խոսեմ, քանի որ կոնկրետ ելույթներից մեկը կենտրոնացավ հենց Եվրոպական խորհրդարանի վրա: Եվրոպական խոհրադարանի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ասել է Մեցոլան:

Նշենք, որ Ալիևը իր ելույթում խիստ դժգոհություն էր հայտնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովից և Եվրախորհրդարանից, անվանելով նրանց սադրիչ Արցախի հարցով հակաադրբեջանական բանաձևեր ընդունելու համար։ Նա նշել էր, որ վերջին երկու տարում Եվրախորհրդարանը, մասնավորապես, 14 բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ՝ անվանելով եվրախորհրդարանականներին մտասևեռվածներ։ Ալիևը նաև սպառնացել էր դուր գալ Եվրանեսթից և սառեցնել անդամությիւնը ԵԽԽՎ-ում։

  • Կիսվել: