«Մենք երբեք բավարարված չենք եղել այն աշխատանքից, որ այդ պահին գործող ԱՄՆ վարչակազմն իրականացրել է». Փաշինյանի արձագանքը՝ Օ’Բրայենին
«Եթե պարոն Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ Հայաստանը, ցավոք, ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով նախօրեին ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի արած հայտարարություններին:
Փաշինյանը հշեցնելով 2021 և 2022 թվականների իրադարձությունները՝ նշեց. «Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից ու աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն աջակցելու համար»:
«Արձանագրենք, որ պարոն Օ’Բրայենը նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից, և նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան: Այս դիրքորոշումից արդեն պարոն Օ’Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ», - ասաց վարչապետը:


