շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մենք դրան չենք համաձայնի»․ Ալիևը դեմ է խաղաղության պայմանագրում ԼՂ հայերին վերաբերող հարցեր ներառելուն

«Մենք դրան չենք համաձայնի»․ Ալիևը դեմ է խաղաղության պայմանագրում ԼՂ հայերին վերաբերող հարցեր ներառելուն

Ադրբեջանը դեմ է խաղաղության պայմանագրում ԼՂ հայերին վերաբերող հարցեր ներառելուն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ 

«Ասում են (հայերը - խմբ.)՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլև ստորագրում Պրահայում և Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ ցանկանում են հաշտության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա տեղի չի ունենա, դա անհնար է: Մենք դրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության բացարձակ հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ»,- ասել է Ալիևը։ 

  • Կիսվել: