հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն անսահման չէ. Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն անսահման չէ. Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Ադրբեջանը կատարում է եռակողմ հռչակագրի բոլոր կետերը, այդ թվում ՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Այս մասին ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել Է Իլհամ Ալիևը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանն անարգել մուտք չի ապահովում Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան, ինչը նրա իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչև հիմա հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից։

Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն նույնպես անսահման չէ։ Եթե 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարեւոր կետերը չկատարվեն, մեզ մոտ ոչ մի այլ ընտրություն չի մնա․ մենք կգործենք համարժեք կերպով՛՛:

Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղում հայերի խնդրին։

՛՛Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպմանը նույնպես կարծիքներ ենք փոխանակել այդ հարցի շուրջ։ Մեր դիրքորոշումը պարզ է, հստակ։ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան։ Մենք ոչ մի կողմի հետ չենք պատրաստվում քննարկել մեր ներքին հարցերը։ Եվ որքան ես հասկացա Պրահայում կայացած հանդիպման արդյունքում՝ այդ թեման ոչ մի տարընթերցում չէր առաջացնում քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: