ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրությանը. Սաղաթելյան

Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրությանը. Սաղաթելյան

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական է, բայց «Հայրենիքի փրկության շարժումը» չկարողացավ այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի:

Այս մասին այսօր Ազատության եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ նոր ռազմավարության խնդիր ունեն և ակտիվ քննարկում են՝ իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: 

Սաղաէթելյանն ասաց. ՛՛Ընդդիմության առաջին պահանջներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Խնդիրն ուրիշ տեղ է՝ մենք ասում ենք, որ այդ ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները: Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրությանը և ներկայացրել ենք ճանապարհային քարտեզը, թե ինչպես ու երբ ենք պատկերացնում այդ ընտրությունները՛՛:

Նրա խոսքով՝ իրենք հիմա մասնակցել- չմասնակցելու հարց չեն քննարկում, այլ քննարկում են օր առաջ չարիքի կառավարությանն իշխանությունից հեռացնելու հարցը:

  • Կիսվել: