ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մենք դեմ ենք Կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը. Փեզեշքիանը՝ Էրդողանին

Մենք դեմ ենք Կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը. Փեզեշքիանը՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ընդգծել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությանը, և միևնույն ժամանակ ասել է. «Մենք դեմ ենք Կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը», գրում է parstoday.ir-ը:

Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման կարևորումը

Մասուդ Փեզեշքիանը Չինաստան կատարած այցի շրջանակներում երկուշաբթի երեկոյան հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ։ Հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Ես ամեն ջանք գործադրել եմ իսլամական աշխարհում միասնությունն ու համախմբվածությունը պահպանելու և իսլամի մարգարեի օրինակին հետևելու համար, և այդ հիմամբ աշխատում եմ հարևանների հետ հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ»։

Նշելով Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, Փեզեշքիանը առևտրային փոխանակումների և առևտրային փոխգործակցության ծավալի աճը պայմանավորել է բանկային և մաքսային համագործակցության դյուրացմամբ և ասել. «Մենք պատրաստ ենք վերացնել այս ճանապարհին առկա խոչընդոտները»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև ողջունել է Թուրքիայի դիրքորոշումները Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների և Անկարայի կողմից այդ ռեժիմի հետ տնտեսական հարաբերությունների խզման վերաբերյալ՝ հավելելով. «Մենք նոր շրջանակներով սկսել ենք բանակցություններ և համագործակցություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և պատրաստ ենք Իրանի միջուկային իրավունքների ճանաչման և փոխշահավետ լուծման հասնելու հիման վրա երկխոսել Միացյալ Նահանգների հետ»։ Նա նշել է. «Եվրոպական երկրներն իրենց պարտավորությունները չկատարելու պատճառով չունեն լեգիտիմություն ակտիվացնելու ձգանի մեխանիզմը, և նման գործողության դեպքում բոլոր բանակցություններն ու փոխգործակցությունները կդադարեցվեն»։

Թուրքիան աջակցում է Իրանի միջուկային իրավունքին

Այս հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծելով «Խաղաղ միջուկային գործունեություն ծավալելու Իրանի Իսլամական Հանրապետության օրինական իրավունքը», ձգանի մեխանիզմի ակտիվացումը անվանել է «ապակառուցողական և անօգուտ»։ Նա նաև աջակցել է երկու երկրների միջև համագործակցության բարձրագույն հանձնաժողովի նիստի արագ անցկացմանը և հայտարարել. «Ես այդ նպատակով Իրան կայցելեմ»։

Թուրքիայի նախագահը ընդգծել է Գազայում հանցագործությունները դադարեցնելու, Իրաքում քաղաքական կայունությունը պահպանելու և Կովկասում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, և վերջում նա ջերմ ողջույններ է հղել Իսլամական հեղափոխության առաջնորդին։

  • Կիսվել: