շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Մենք դեմ ենք Արարատ Միրզոյանի դիրքորոշմանը, Արցախի հարցը չի կարող փակվել. Ակցիա ԱԳՆ-ի դիմաց (ուղիղ)

Մենք դեմ ենք Արարատ Միրզոյանի դիրքորոշմանը, Արցախի հարցը չի կարող փակվել. Ակցիա ԱԳՆ-ի դիմաց (ուղիղ)

Մենք դուրս ենք եկել հայտարարելու, որ դեմ ենք Արարատ Միրզոյանի ու կառավարության արտահայտած դիրքորոշումներին: Այս մասին այսօր ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։

«ԱԳՆ-ից կողմից հնչում են հայտարարություններ, որ Արցախի հիմնախնդրի էջը փակված է, այդ թեմայով արդեն խոսք չկա թե՛ հանրային, թե՛ միջազգային հարթակներում: Ոչ մեկն իրավունք չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված նմանատիպ որոշումներ կայացնելու։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը պարզ է, բայց մենք որպես հանրություն հայ լինելու, հայ ապրելու հետ կապված իրավունքների պահանջատեր մենք պետք է լինենք:

Իշխանություն հասկացողությունը ժամանակավոր բան է, մենք ենք այստեղ ապրողը: Այն որոշումները, որոնք ոչ հայանպաստ են, ժողովուրդը դեմ է: Արարատ Միրզոյանը կամ իշխանությունը միանձնյա որոշումներ են կայացնում եւ մենք գալիս ենք ասելու, որ դեմ ենք դրան: Եթե դուք չունեք հարցի պատասխանը, դա չի նշանակում, որ այդ հարցը պատասխան չունի։ Դա դուք չեք կարող այդ հարցի պատասխանը ձևավորեք, որպես ղեկավարություն։

Եթե դուք այդ կարգավիճակում եք գտնվում, ապա պետք չի այդ որոշումները կայացնել այսօր կամ այս այս իրավիճակից ելնելով: Կգան ժամանակներ, կգան ղեկավարներ, որոնք այլ որոշումներ կկայացնեն: Մենք ունենք բոլոր փաստաթղթային հիմքերը այդ հարցը բարձրաձայնելու կամ գոնե չփակելու հարցը»,-ասաց նա:

  • Կիսվել: