ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից. վարչապետ

Մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից. վարչապետ

Կա մի հստակ բանաձեւ. իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից ու լծակներից, իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանության՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: