Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք. Իվետա Տոնոյան
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այս պահին դատարանը քննում է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
՛՛Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, որևէ բան չենք բացառում՛՛,-ասաց Այս ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորման մասին:
Նա նաև հավելեց. «Մեզ համար դժվար է լինելու, երբ ԲՀԿ ղեկավարը չլինի մեր անմիջական կազմակերպչական աշխատանքների գլխավերևում կանգնած, սակայն հենց պարոն Ծառուկյանի հորդորով կոչով, մենք մեր աշխատանքները կազմակերպելու ենք բարձր արդյունավետությամբ, բոլոր որոշումները կայացվելու են քաղաքական թիմի անդամների միջև քննարկումների ու կոնսուլտացիաների արդյունքում»: