հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մենք բոլորս պետք է պատրաստվենք 2026-ի ընտրություններին. Արթուր Վանեցյան

Մենք բոլորս պետք է պատրաստվենք 2026-ի ընտրություններին. Արթուր Վանեցյան

Ես 2019 թվականի սեպտեմբերից ձեռնարկում եմ քայլեր Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ, թե ինչու չի ստացվում, դա ամենակարևոր հարցն է, որը մենք պետք է ինքներս մեզ տանք, մեր քաղաքացիները, որոնք ևս ունեն այդ նպատակը, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պատճառն այն է, որ Փաշինյանը և իր իշխանությունը ցանկացած քայլի դիմում են իշխանությունը պահելու համար՝ ապօրինությունների, սադրանքների, մարդկանց ձերբակալումների, վախեցնելու, ուժ կիրառելու: Ամեն ինչ անում են այս իշխանությունները, որ իշխանությունները իշխանությունը հանկարծ չկորցնեն։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը, և երկրորդ, իրենք վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին։ Ուստի նրանց համար իշխանություն կորցնելը հավասար է «մահվան», որովհետև ոչ մի բան չունենալով, ոչ մեկը չլինելով, այսօր նրանք հարստացել են, նրանք ունեն լծակներ, նրանք ունեն մեծ պահակախմբեր, որոնց միջոցով շրջում են:

Բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի, մենք պայքարելու ենք, բայց եկեք ժամկետներ չնշենք, ոնց ենք, երբ ենք ազատվելու այս իշխանություններից»,-ասաց նա:

Վանեցյանը համոզմունք հայտնեց, որ ընտրությունների միջոցով հնարավոր է ազատվել այս  իշխանություններից. «Դա ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները, հատկապես վերջին՝ Փարաքարում ու Գյումրիում անցկացվածները: Մինչ այդ էլ բ

ազմաթիվ համայնքներում անցկացրած ընտրությունների արդյունքում ընդդիմությունն ունեցել է հաղթանակներ»:

Հարցին՝ սպասելու է 2026-ի ընտրությունների՞ն, թե իմպիչմենթի գործընթացի կողմանկից է, Վանեցյանը արձագանքեց. «Ես ասել եմ, որ չբառելով փողոցային պայքարը և մնացած գործիքները, որով հնարավոր կլինի հեռացնել այս իշխանություններին, ամեն դեպքում, որպես քաղաքական ուժ, մենք բոլորս պետք է պատրաստվենք 2026-ի ընտրություններին: Նորից եմ կրկնում՝ առանց բացառելու փողոցային պայքարով կամ իմպիչմենտի միջոցով այս իշխանությունների հեռացումը»:

  • Կիսվել: