երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում. Բագրատ Սրբազան

Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում. Բագրատ Սրբազան

Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում:Այս մասին Սիսիանում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Նայել ենք, ժողովուրդ, այդ մեղքը գործել ենք, այդ հանցանքը գործել ենք, գործել ենք ինքներս մեր հանդեպ, գործել ենք ինքներս մեր գալիքի հանդեպ, գործել ենք ինքներս մեր ժառանգության հանդեպ»,-ասել է նա։

«Այդ սահմանահանձնման, հայրենահանձնման գործընթացը տարածում են ողջ Հայաստանի վրա ու երբ մարդիկ ընդվզում են, ասելով, որ սա անընդունելի է մեզ համար, ապա դրա դիմաց ստանում են հայհոյանք, հալածանք, պախարակում, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն։

Սա նշանակում է, որ մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն...

Ասել եմ, եթե Տավուշում որևէ բան պատահի, նշանակում է սա վերջին մեխն է լինելու մեր պատվի ու արժապատվության դագաղի վրա»,-հայտարարել է նա։ 

  • Կիսվել: